Չինաստանի ու Ղրղզստանի սահմանին 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Մինչև 4 բալ ինտենսիվության ստորերկրյա ցնցումներ են զգացվել նաև Ուզբեկստանում:
Զոհերի ու ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: