ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացրին Արմավիրի մարզպետի աշխատակազմից:
«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրեններին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, որից հետո ներկայացրեց ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և պետության վարած քաղականության առաջնահերթությամբ:
Մարզպետն իր խոսում անդրադարձավ դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև մի շարք կարգապահական հարցերին՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը խիստ հետևողական է լինելու նման հարցերում:
Անդրադարձ կատարվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ կարևորելով մանկավարժների ակտիվ մասնակցությունը:
Դավիթ Խուդաթյանը նշեց, որ դպրոցներում պետք է բացառել ցանկացած դրամահավաքություն, կոռուպցիոն դրսևորում, ինչպես նաև պետք է ուսումնական հաստատությունները զերծ պահել քաղաքական ցանկացած գործընթացից:
Հանդիպման ընթացքում Դավիթ Խուդաթյանը ոլորտի գործընկերներին տեղեկացրեց, որ պարբեարաբար այցեր կլինեն դպրոցներ՝ թե՛ իր և թե՛ ձևավորված աշխատանքային խմբերի կողմից՝ տեղում ծանոթանլու դպրոցներում տիրող իրավիճակին, իսկ արձանագրված ցանկացած թերացում, խնդրահարույց իրավիճակ, համապատասխան հետևանք կունենա, իսկ արդյունավետ աշխատանքը կարժանանա խրախուսման:
Աշխատանքային քննարկման վերջում դպրոցնի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին պարզաբանումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: