2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո զբոսաշրջիկները հիմնականում ձեռնպահ էին մնում Ջերմուկ այցելություններից: Սակայն, ինչպես փաստում է վիճակագրությունը, առողջարանային այս բնակավայրի գրավչությունը վերականգնվում է: Ամանորին մոտ 3200 հյուր են ունեցել: Համայնքային իշխանությունն էլ հավաստիացնում է, որ սուբվենցիոն և այլ ծրագրերով թարմացնում են ենթակառուցվածքները, որպեսզի զբոսաշրջիները ոչ միայն գեղատեսիլ բնությամբ հիանան, այլև իրենց հարմարավետ զգան:
Մանրամասները՝ ռեպորտաժում: