2023-ին ՊՊԳՎ շնավարժարանի շները մասնակցել են ոստիկանական 1027 գործողության: Այս ծառայությունում ընթացող բարեփոխումների, կարողությունների և հնարավորությունների զարգացման նպատակը նախևառաջ ոստիկանական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է, հանրային անվտանգության ապահովումը:
Այսօր շների թիվն ավելի շատ է, և բոլորն էլ պատրաստ են աջակցելու հանցագործությունների բացահայտմանը։ Բնատուր սուր լսողությունն ու հոտառությունը, նաև հատուկ մասնագիտական վարժեցումը այս տասնյակ շներից յուրաքանչյուրին դարձրել են անփոխարինելի` ինչպես մարդկային կյանքեր փրկելու, այնպես էլ հանցագործությունների բացահայտումների ժամանակ։
Արգելված նյութեր, թմրանյութ կամ զենք որոնող, հետախույզ: Ոստիկանության շնավարժարանի տասնյակ շներին ավելացավ տարբեր հմտություններ ունեցող յոթ շուն, որոնցից մեկն էլ Կատրինն է։ Միայն անցած տարի շնավարժարանը համալրվել է Ռուսաստանից և Բելառուսից բերված նոր շնատեսակներով։
Նախարարությունը շարունակում է համակարգի ծառայությունների բարեփոխումները՝ արդիականացնելով և զարգացնելով ստորաբաժանումների կարողություններն ու հնարավորությունները։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժարանն էլ այդ շարքում է։
Ի դեպ, ՆԳ նախարարությունը նախատեսում է բարելավել այս ծառայությունն ինչպես ոստիկանական, այնպես էլ փրկարար շների կարողությունների, հնարավորությունների զարգացման ու բուծման ուղղությամբ: