Կիևը չի պատրաստվում կանգ առնել, քանի որ Ռուսաստանի դեմ անհնար է պաշտպանական պատերազմ վարել՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը: Ըստ Անդրիյ Երմակի՝ ուկրաինական ուժերը երբեմն հարձակողականից անցնում են պաշտպանական գործողությունների, բայց երբեք չեն դադարեցնում պայքարը: Պաշտոնյայի խոսքով՝ առաջնագծի մեծ մասում կատաղի մարտեր են, զինուժի պակաս կա, շատ մարտիկներ հանգստի կարիք ունեն:
Երմակը մանրամասնել է, որ կառավարությունն աշխատում է բանակը հզորացնելու և մոբիլիզացիայի հետ կապված գործընթացները բարելավելու ուղղությամբ:
«Մենք պաշտպանական պատերազմի փորձ ունենք, դա արել ենք 2014 թվականից», - հավելել է նա: Երմակը շեշտել է՝ Կիևը չի գնա հակամարտության սառեցման:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում: