Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է: ՑԱՀԱԼ-ը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Իսրայելական ուժերը նաև հարվածել են Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։ Իսրայելի հյուսիսում էլ օդային ազդանշաններ են հնչել:
Գազայի հատվածում է ռազմական գործողությունները շարունակվում են: Al Jazeera-ն հայտնում է, որ հարավային Խան Յունիս քաղաքում ՑԱՀԱԼ-ի հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Գազայի հատվածում զոհերի թիվն արդեն հատել է 25 հազարը, ավելի քան 62 հազար մարդ վիրավորվել է։
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: