Թեհրանը և Իսլամաբադը պայմանավորվել են մինչև հունվարի 26-ը վերադարձնել դեսպաններին: Այդ մասին նշված է Իրանի և Պակիստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:
Փաստաթուղթը նշում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ին կայցելի Իսլամաբադ՝ իր պակիստանցի գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։
Երկու երկրի հարաբերությունները վատթարացել են, երբ հունվարի 16-ին Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանում արմատական խմբավորումներին, իսկ երկու օր անց պակիստանյան զինվորականները հայտարարել են, որ խոցել են Իրանում ծայրահեղականների դիրքերը: Արդյունքում երկու երկրները հետ են կանչել դեսպաններին։
Պակիստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն անցած ուրբաթ կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել պետությունների միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։