Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ ֆուտզալի Հայաստանի 2023 թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։
18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։