2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան 141 մլրդ դրամի ուղղակի ներդրում է եկել մոտ 20 երկրից: Աճը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 33.9 տոկոս է:
Ուշագրավ է, որ ավանդաբար ներդրումների ծավալով առաջին տեղում գտնվող Ռուսաստանը, 2023-ի 9 ամիսների տվյալով՝ տեղը զիջել է Արաբական Միացյալ Էմիրություններին:
Դեպի Հայաստան ներդրումներ ներգրավող պատասխանատու կառույցի ղեկավարն աճը պայմանավորում է պետական քաղաքականությամբ, նշում՝ բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելով, աջակցության ծրագրերով և բյուրոկրատական խնդիրները կարգավորելով փորձում են ներդրողների համար գրավիչ պայմաններ ստեղծել:
Հայաստանը միջազգային ֆորումներում ներկայացնելու ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում: Ի դեպ, Էմիրությունների այս տարվա ակտիվությունը հենց դրանով են պայմանավորում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: