Հունվարի 20-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումները, որոնց շրջանակում հայտարարվել է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար ընդունելություն։
Բանախոսները ներկայացրել են ընդունելության ընթացակարգի և սահմանված չափորոշիչների մասին մանրամասներ։
Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար կարող են դիմել ինչպես գործող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։
Ընդունելության վերջնաժամկետը հունվարի 26-ն է։
Ընդունելության մանրամասները՝
ստորև: