Պատրաստ է պարենային անվտանգության համակարգի ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը. հիմնական թիրախը ցորենի ցանքատարածությունների ավելացումն է:
Այդ համատեքստում աշխատում են նաև կենդանական ծագման մթերքների ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Պետական աջակցության ծրագրերի մի ստվար հատված հենց դրան է ուղղված:
Պետության աջակցությունը գյուղոլորտին աճում է, 2021-ի համեմատ 2023-ին աճը եռակի է եղել, իրականացվել է 14 ծրագիր: Այն, որ ծրագրերը շատ են, արձանագրում է նաև փորձագետը, բայց կասկածի տակ է դնում դրանց արդյունավետությունը:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: