Գյումրիում Չոր նավահանգիստ հիմնելու նախագիծը միս ու արյուն է ստանում:
Կատարված հաշվարկի համաձայն՝ միայն առաջին փուլում 45 մլն դոլարի ներդրում կիրականացվի՝ 7.9 մլն դոլարը Կառավարության մասնաբաժինն է, 37.1 մլն էլ կներդնի օպերատոր ընկերությունը:
Պատասխանատուների հավաստմամբ՝ արդեն իսկ մի շարք հեղինակավոր ընկերություններ հետաքրքրվում են նախագծով:
Այն նախատեսում են իրագործել 5-7տարում. հաջողության դեպքում նախնական հաշվարկներով՝ Չոր նավահանգիստը մեր երկրի ՀՆԱ-ի 1 տոկոս աճ կապահովի և մինչև 15 հազար աշխատատեղ կստեղծի:
Այս նախագիծը ուղիղ կապված է ավելի խոշոր ու տարածաշրջանային առավել մեծ նշանակություն ունեցող նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկի» հետ ու ինտեգրված դրան: Այն լինելու է «Խաղաղության խաչմերուկի» հյուսիսարևմտյան հանգույցը:
Հիշեցնենք, որ տարածաշրջանին խաղաղության և տնտեսական զարգացման հնարավորություն ընձեռող այս նախագիծն արդեն իսկ ողջունել են Վրաստանն ու Իրանը: