Մեր տարածաշրջանի իրավիճակն իր անունով կոչելու Ֆրանսիայի մոտեցումն օրըստօրե ավելի ու ավելի է նյարդայնացնում Բաքվին:
ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումն էթնիկ զտում անվանելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Փարիզից հնչող հայտարարություններին հակաֆրանսիական հռետորաբանությամբ պատասխանելուց բացի Բաքուն որոշել է նաև գործողությունների դիմել:
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ թույլ տվող, իր երկրում ազգային փոքրամասնություններին ճնշող Ադրբեջանը ֆրանսիական Կանակայի, Մաոհի Նուիի և Կորսիկայի բնակչության համար է անհանգստացած, անկախությունը ճանաչելու մասին է խոսում:
Այս զարգացումներին հետևող փորձագետները նշում են՝ Ադրբեջանն այդ քաշային կատեգորիայում չէ, որ կարողանա Ֆրանսիայի հետ երկարաժամկետ հիբրիդային պատերազմ վարել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան