Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում մեր երկիրը աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում, հայտարարել է վարչապետը: Այս թեմային վարչապետն անդրադարձել է Արդարադատության նախարարությունում, որտեղ ծանոթացել է գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությանը: Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին, շեշտել՝ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: