Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի հետ երկխոսության 13-րդ նիստում Եվրոպական միությունը շնորհավորել է մեր երկրին՝ չնայած մարտահրավերներին ու անվտանգության բարդ համատեքստին՝ մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ առաջընթացի առիթով։ Քննարկվել է նաև մարդու իրավունքների ուղղությամբ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակում գործակցությունը: ԵՄ-ը ողջունել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացումը: Ի դեպ, այն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: