Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների նախավերջին խաղափուլը:
ՀՀ շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 8-րդ խաղափուլից հետո տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարն է Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 5.5 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը առաջատարից հետ են մնում կես միավորով:
Մանրամասները` այստեղ:
Կանանց պայքարում միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սուսաննա Գաբոյանը, ով 8 հնարավորից ունի 6.5 միավոր:
Առաջատարից կես միավորով հետ է մնում Մարիամ Ավետիսյանը:
Մանրամասները` այստեղ: