17 տարի է անցել Ստամբուլում Հրանտ Դինքի սպանությունից, և մարդասպանն արդեն ազատության մեջ է: Այս տարի նույնպես հայ համայնքը ոգեկոչման արարողություն է անցկացրել, դատապարտել հայ մտավորականին սպանողի ազատ արձակումը: Հիշատակի բազմամարդ արարողությանը միացել են նաև Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, նշել, որ Դինքը նաև իրենց ձայնն էր:
Մանրամասները` Վարդուհի Բալյանի ռեպորտաժում: