Շուտով լրանալու է ահաբեկիչներից Հալեպի ազատագրման 7-ամյակը: Մարդիկ փորձում են վերադառնալ բնականոն կյանքին: Դրան մեծապես նպաստում են գյուղատնտեսական նշանակության հողերի ականազերծումը և դրանց վերադարձը բնակիչներին:
Հայաստանից մեկնած մարդասիրական ականազերծման խումբը տեղական իշխանությանն է հանձնել ևս մեկ տարածք:
Ընդհանուր առմամբ անցած ավելի քան 5 տարում մեր սակրավորները մաքրել են մեկ միլիոն քառակուսի մետրից ավելի տարածք և հանձնել նահանգային իշխանությանը:
Մարիա Գաբրիելյանի ռեպորտաժը՝ Հալեպից: