Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսին: Զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի չորս անդամ, այդ թվում՝ Սիրիայում ուժերի տեղեկատվական ստորաբաժանման ղեկավարը: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային սիրիամետ դաշինքի անվտանգության ծառայության աղբյուրը:
Գործակալության տվյալով՝ ամբողջությամբ ոչնչացվել է նրանց տեղակայման համար օգտագործվող շենքը:
Իրանի պետական Press TV հեռուստաընկերության տվյալով՝ երկու իրանցի ռազմական խորհրդական է սպանվել Սիրիայի մայրաքաղաքի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով: Սիրիական ԶԼՄ-ներն էլ հայտնում են Դամասկոսի տարբեր հատվածներում լսված պայթյունների մասին:
Իսրայելական կողմը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: