Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դարձյալ հնարավոր չի եղել հարցաքննել առանցքային վկա Սեդրակ Առուստամյանին: Դատական նիստն այս անգամ ևս ընդհատվել է մեղադրյալի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Պաշտպանական կողմը միջնորդել է թույլատրել Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտասահման: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացմանն օժանդակելու, յուրացման համար:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: