ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում հանդիպումներ է անցկացրել Խորվաթիայի իր պաշտոնակցի, նաև՝ այդ երկրի վարչապետի հետ: Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խնդիրների լուծման համար ուժի կիրառումը զսպելու, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու տարածքային նկրտումները բացառելու անհրաժեշությունը։ Խորվաթիայի արտգործնախարարն էլ կողմերին կոչ է արել ներգրավվել ԵՄ շրջանակում քննարկումներին և ընդգծել, որ ցանկանում են կայուն և անվտանգ տեսնել եվրոպական մայրցամաքի այս հատվածը:
Մանրամասները` ռեպորտաժում: