ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Եմենի հյուսիսում հութիների «Անսար Ալլահ» իրանամետ խմբավորման թիրախներին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա հստակեցրել է, որ դա չորրորդ գործողությունն է, որը ձեռնարկել են ամերիկացի զինվորականները։ Պաշտոնյայի տեղեկություններով՝ այդ հարձակումն ուղղված է եղել խմբավորման հրթիռային կայանքներին։
Ավելի վաղ Եմենի Ալ-Մասիրա հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկու հարված են հասցրել Եմենի արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքին: Նշվում է, որ հարձակում է եղել Ալ Ջաբանի շրջանի վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ներկայացվում: