Դիվանագիտական տարին ամփոփել է Ռուսաստանի արտգործնախարարը, ասուլիսի մի հատված նվիրել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Սերգեյ Լավրովը նախ նշել է, որ եռակողմ պայմանավորվածություններում «Զանգեզուրի միջանցք»-ի հարց երբևէ չի եղել, երթուղին լինելու է տվյալ երկրի իրավասության տակ, ապա պնդել է, որ Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները, իսկ անվտանգությունն ապահովի Հայաստանը:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: