Ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, օրակարգում է երկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:
Հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: