Միլանի սիմֆոնիկ նվագախմբի նոր երաժշտական ղեկավարը կլինի հայկական ծագումով Էմանուել Ճգնավորյանը Վիեննայից։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:
«Արվեստի զավակ, ընդամենը 28 տարեկան Ճգնավորյանն արդեն ունի տպավորիչ կենսագրություն, նաև որպես ջութակահար. անցյալ տարի նա Ռիկարդո Շայլիի հետ բացեց Լա Սկալա թատրոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջանը»,- հայտնում են դեսպանությունից: