Երևանում նոր լցակայաններ են փակվել, որտեղ խախտումներ են հայտնաբերվել՝ վերգետնյա ռեզերվուարներ, ռիսկային միջտարածություն և այլն: Այս լցակայանները մեկ ամիս ժամանակ ունեն այդ խախտումները վերացնելու համար, ինչից հետո կարող են նորից աշխատել, իսկ ահա այն լցակայանները, որոնք փորձաքննություն չեն անցել և թույլտվություն չունեն, ապամոնտաժվում են: Վերջին հինգ ամսվա ընթացքում արդեն նման 35 դեպք է եղել: