Ջերմուկը վերափոխվում ու նոր շունչ է ստանում: 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած քաղաքում շինարարական ակտիվություն է նույնիսկ այս շրջանում, քաղաքի գլխավոր տուրիստական հասցեները և այնտեղ տանող ճանապարհները բարեկարգվում են և հարմարեցվում քաղաքակիրթ չափանիշներին, վաճառասրահների համար նոր տարածքներ ու պայմաններ են տրամադրվել: Ընդհանուր առմամբ Ջերմուկում իրականացվում է 3 մլրդի ծրագիր: Կա նաև օդանավակայան ու ճոպանուղի կառուցելու մտադրություն: