Պաղեստին պետություն ստեղծելու գաղափարը հակասում է Իսրայելի անվտանգությանը՝ հայտարարել է Իսրայելի վարչապետը:
«Ապագայում ցանկացած պայմանավորվածության դեպքում Իսրայելը պետք է անվտանգային հսկողություն ունենա Հորդանան գետից արևմուտք ընկած ամբողջ տարածքի նկատմամբ»,- ասել է Բենիամին Նեթանյահուն:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ը և մի շարք երկրներ հանդես են գալիս իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «2 պետության» ձևաչափով կարգավորելու օգտին: Իսրայելի վարչապետն ընդգծել է՝ ստիպված է «ո՛չ» ասել իր ամերիկացի բարեկամներին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: