Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը:
Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսվարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 207 մլրդ ՀՀ դրամ՝ 3591 պայմանագրով։
Վերջին 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։