Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նոր դեմոկրատներ» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, փոխնախագահ՝ «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլու, քարտուղար՝ «ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլու։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որում ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ.
-
Վոլուդակի Սևաստի (Սեվի)
-
Գյուլեկաս Կոնստանտինոս
-
Գոլիդակիս Դիամանտիս
-
Դերմենձոպուլոս Խրիստոս
-
Կարաոգլու Թեոդորոս
-
Կուվելաս Դիմիտրիոս
-
Կիրիազիդիս Դիմիտրիոս
-
Լիվանոս Միխաիլ
-
Մարկոպուլոս Դիմիտրիոս
-
Տրագակիս Իոաննիս
-
Զամբարաս Միլտիադիս (Միլթոս)
-
Կասիմատի Իրինի (Նինա)
-
Պանայոտոպուլոս Անդրեաս
-
Պապաիլիու Գեորգիոս
-
Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս)
-
Աբատիելոս Նիկոլաոս
-
Ֆոտոպուլոս Ստիլիանոս: