Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը: Մարկ Լիբին վստահեցրել է՝ կանի հնարավորը՝ զարգացնելու և ամրապնդելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները:
Հանդիպմանը անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի շուրջ:
Հատկանշական է, որ Լիբբին Բաքու էր մեկնել դեռ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին, սակայն Ալիևը չէր ընդունել նրան: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ պատճառը Վաշինգտոնի և Բաքվի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունն էր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: