Շաբաթվա սկզբին Ներքին գործերի նախարարը հայտնել էր 3 օր առաջ առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրման և իրացման դեպքի բացահայտման մասին: «Լուրեր»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը գնացել է նախարարի հայտարարության հետքերով և պարզել, որ տարբեր տեսակի շուրջ 12 կգ թմրանյութը մաքսանենգ ճանապարհով փոխանցվել է Իրանից, իրացրել է Հայաստանի 2 քաղաքացի, որոնք արդեն կալանավորվել են: Ի դեպ, սա վերջին տարիներին այս ծավալի թմրամիջոցների հայտնաբերման 2-րդ դեպքն է:
Մանրամասները` ռեպորտաժում: