Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին անցում տալ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս, խորհրդարանում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաքվի վերջին հայտարարություններին և հույս հայտնել, որ դրանց նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ: Նաև ընդգծել է, որ անկախ Բաքվի մտադրությունից, Հայաստանը շարժվելու է խաղաղության օրակարգով: Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԶՈՒ-ում գրանցված վերջին ողբերգական դեպքերին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու կառավարության քայլերին:
Մանրամասները` ռեպորտաժում: