Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունը ընդդիմադիրները բոյկոտել են, նաև արևմուտքից պահանջում են բռնաճնշումների համար պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի դեմ: Նախագահի թեկնածու առաջադրված Իլհամ Ալիևը գրեթե մրցակից չունի, մնացած 6 մասնակիցները հակառակորդ չեն համարվում: Եվրախորհրդարանը նույնպես որոշել է դիտորդներ չուղարկել Ադրբեջան՝ դիտարկելու արտահերթ ընտրությունը: Փորձագետների գնահատականով, արդեն պարզ է, որ չեն կարող անցկացվել ժողովրդավարական ընտրություններ:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: