Ֆրանսիան և Ուկրաինան հայտարարել են «հրետանային կոալիցիա» ստեղծելու մասին՝ Կիևին զենք և զինամթերք մատակարարելու համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
«Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկոռնյուն իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ տվել է «Հրետանի Ուկրաինայի համար» կոալիցիայի մեկնարկը։ Դրա նպատակը Կիևին աջակցության ակտիվացումն է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում»,- նշվում է տեքստում։
Նշվում է, որ Ֆրանսիան մտադիր է ընդլայնել Caesar ինքնագնաց հրետանային կայանքների արտադրությունը՝ դրանք Ուկրաինա մատակարարելու համար: «Nexter ընկերության արտադրական հզորությունների ավելացումը թույլ կտա 2024 թվականին Ուկրաինայի համար արտադրել 72 Caesar ինքնագնաց կայանքներ։ «Հրետանային կոալիցիայի» շրջանակում փոխգործակցությունը հնարավորություն կտա ֆինանսավորել հաուբիցների մատակարարումները բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությամբ»,- հայտնել են Ֆրանսիայի ՊՆ-ից:
Լըկոռնյուն տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է վճարել Caesar կայանքներից 12-ի մատակարարումների համար։