Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերը:
«Անհամբերությամբ սպասում եմ Ադրբեջանն ուսումնասիրելու, մարդկանց հետ հանդիպելու և մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատելու հնարավորությանը»,- նշել է դեսպանը:
Հատկանշական է, որ Լիբբին Բաքու է ժամանել անցած տարվա դեկտեմբերի սկզբին, սակայն Ադրբեջանի նախագահը դեռ չէր ընդունել նրան: