Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեկավար Հայկ Կոնջորյանը:
«Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:
Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- գրել է Հայկ Կոնջորյանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը Հայաստանին է
մեղադրել ճանապարհային անվտանգության ապահովման առումով նոր պահանջներ առաջադրելու համար, նշել, թե Երևանը չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները, որ լինի չեզոք սահմանային և մաքսային հսկողություն։