Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։
Ի պատասխան Սենատի բանաձևի՝ Բաքվում կոչ են արել բարձրացնել Կորսիկայի անկախության ճանաչման հարցը:
Դեսպան Հարությունյանը Գալուզինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել. Լավրով:
Եռակողմ պայմանավորվածություններում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին. Լավրով:
Լավրովը Հայաստանին մեղադրել է ապաշրջափակման գործընթացում նոր պահանջներ առաջադրելու համար:
«Իրանի անվտանգությունը Պակիստանի անվտանգությունն է»,- Պակիստանի արտգործնախարարը` Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ավելի ուշ Պակիստանը հարվածներ է հասցրել Իրանին. կան զոհեր և վիրավորներ:
Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենի տարածքին: