«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի Հայաստանին. Կառավարություն ընդունել է նվիրատվության մասին որոշումը: Ամուլսարի հանքավայրի արդյունավետ իրագործման համար ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի ներդրում։ Մեկ այլ որոշմամբ կստեղծվեն ներդրումային նոր ֆոնդեր՝ տնտեսվարողներին տալով այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն: Գործադիրը ավելի քան 60 մլն եվրո էլ կուղղի մայրաքաղաքի ճանապարհաշինական նոր ծրագրերին: Ասիական զարգացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» 66 մլն եվրո ծրագրով էլ կշարունակվեն դպրոցների կառուցումն ու ամրացումը՝ ապահովելով կրթական անվտանգ պայմաններ:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: