Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականին գումարել է 38 նիստ:
38 նիստերի ընթացքում Հանձնաժողովն անցկացրել է.
-
Մեկ բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով:
Բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 102 անձ, որոնցից 32-ը չեն ներկայացել մրցույթին: Բաց մրցույթին ներկայացած 70 հայտատուներից 13-ի վերաբերյալ Հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է դրական եզրակացություն՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Դրական եզրակացություն ստացած 13 հայտատուին Գլխավոր դատախազն ընդգրկել է դատախազների թեկնածությունների ցուցակում. դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 11 անձ Արդարադատության ակադեմիայում անցել է ուսումնառություն, իսկ 2-ն ազատված են եղել ուսումնառությունից:
-
Երկու մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով:
Երկու մրցույթին մասնակցելու համար դիմել է 14 քաղաքացի: Հանձնաժողովը 3 անձի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն: Գլխավոր դատախազի հրամանով՝ մեկն է ընդգրկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում (2-ը բարեվարքությանը չեն համապատասխանել) և ուղարկվել Արդարադատության ակադեմիա՝ ուսումնառության:
-
12 փակ մրցույթ՝ դատախազների թեկնածությունների և (կամ) դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները համալրելու նպատակով:
2023 թվականին փակ մրցույթին մասնակցել է 26 դիմորդ, որից 17-ի վերաբերյալ Հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է դրական եզրակացություն՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար. դրական եզրակացություն ստացած դիմորդներից 9-ն ընդգրկվել է նաև դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներում:
-
18 հերթական ատեստավորում, որին ներկայացել է 98 դատախազ:
Հանձնաժողովի որոշումների համաձայն՝ 63 դատախազ համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին, 10-ը համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին և ընդգրկվել ծառայողական առաջխաղացման ցուցակներում, 11-ը համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով, 2-ը համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին և ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացվել նրանց արտահերթ դասային աստիճան շնորհելու վերաբերյալ, 8-ը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացվել նրանց ավելի ցածր պաշտոնի փոխադրելու վերաբերյալ, 4-ը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
-
Գլխավոր դատախազի 08.05.2023 թվականի N 189-Ա և 27.06.2023 թվականի N 272-Ա հրամանների համաձայն՝ անցկացվել է 3 արտահերթ ատեստավորում, որոնց ներկայացել է 14 դատախազ:
Հանձնաժողովի որոշումների համաձայն՝ 7 դատախազ համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին, 3-ը համապատասխանել է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով, 1-ը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ փոխադրվել են ավելի ցածր պաշտոնի, 3-ը՝ չի համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
-
14 արտահերթ ատեստավորում, որին ներկայացել է 34 դատախազ:
Հանձնաժողովի որոշումների համաձայն՝ 33 դատախազի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն՝ առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու համար, 1-ի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն՝ առաջխաղացման ցուցակում ընդգրկելու համար:
Վերոնշյալ բոլոր մրցույթներին մասնակցելու պարտադիր նախապայման է հանդիսացել բարեվարքության ստուգում անցած լինելը: