Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է՝ Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
Այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է Ֆերրոպոլիսում։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։