ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է «Հայփոստ» ՓԲԸ:
«Հանդիպմանը ներկայացվել են ընկերության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, 2023թ. իրականացված աշխատանքներն ու 2024թ. պլանավորված ծրագրերը:
Քննարկել ենք նաև արձանագրված ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, ընկերության՝ որակի բարելավմանն ուղղված քայլերը:
Անդրադարձել ենք նաև առկա խնդիրներին՝ կապված փոստային բաժանմունքների օպտիմալացման, տեսակավորման նոր կենտրոնի կառուցման աշխատանքների և այլ մարտահրավերների հետ»,- գրել է նա: