Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
-
սննդի կառույցի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կամ նվազեցրել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսի աճը.
-
աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող.
-
չի պահպանվել արտադրական գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.
-
խոհանոցում ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին.
-
աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։