ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում:
«Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։ Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀՌՑ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ամփոփ ներկայացրել է 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նա: