Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը մի քանի տարի առաջ թերահավատության ալիք էր բարձրացրել, ինչը, բժիշկների դիտարկմամբ, իրազեկության պակասից էր: Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխարգելել պատվաստմամբ. նախորդ տարվա ցուցանիշներով, պատվաստվել է մինչև 15 տարեկան աղջիկների 30 տոկոսը, այս տարվա թիրախը 50 տոկոսն է, Հայաստանը ձգտում է 90-ին, ինչը զարգացած երկրներում առավելագույն ցուցանիշ է:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: