Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մեր քաղաքական տեսլականը դա է, և դա շարունակելու ենք, որովհետև մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգը, մենք մեր տրամաբանությամբ ենք հռչակել խաղաղության օրակարգը, իհարկե, այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց եթե, օրինակ՝ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք: Ընդհակառակը, կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ անենք, ավելի խորը պետք է հիմնավորենք, ավելի շատ պետք է փաստարկենք»,- ասաց վարչապետը: