Կատարի ԱԳՆ-ն երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի բնակչությանը բժշկական պարագաներ մատակարարել՝ առևանգված իսրայելցիներին անհրաժեշտ դեղամիջոցներ փոխանցելու դիմաց։ Հաղորդվում է, որ դեղորայքով և այլ անհրաժեշտ մարդասիրական բեռներով ինքնաթիռը Դոհայից բեռները կհասցնի Եգիպտոսի Էլ-Արիշ, որտեղից Ռաֆահ անցակետով՝ Գազա։
Կատարն ու Ֆրանսիան հանդես են եկել որպես միջնորդներ դեղերի մատակարարման շուրջ բանակցություններում։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցությունները սկսվել են առևանգվածների ընտանիքների նախաձեռնությամբ և տևել մի քանի շաբաթ։
Մանրամասները՝ ռեպորտաժում: