Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում չի պահանջելու քարտային տվյալներ:
Բացի նախարարության պաշտոնական էջերում հրապարակված հաղթողներից, այլ հաղթողներ չեն կարող լինել:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր հաղթողի հետ նախարարությունը կապ է հաստատում ուսումնական հաստատության միջոցով:
Խնդրում ենք տուրք չտալ զեղծարարությանը և որևէ մեկին չտրամադրել ձեր անձնական տվյալները»,- ասված է հաղորդագրության մեջ: