Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի անդամներին: Նախագահի հետ քննարկվել են ԵՄ անդամ պետություններում և Արևմտյան գործընկերության երկրներում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտային մարտահրավերները և համատեղ ջանքերը՝ ուղղված դրանց լուծմանը։ Նախագահի կողմից մայրաքաղաքում կազմակերպված Նախագահական պալատում և պալատին հարակից պատմական Նոսա-Սենյորա դա Վիտա մատուռում կազմակերպված շրջայցի ընթացքում նախագահ դի Սուզայի հետ նախարար Մինասյանը քննարկել է Հայաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտային մարտահրավերները:
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը անդրադարձել են նաև Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության հետ փոխգործակցությանը և կրթության ու մշակույթի բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանը, մասնավորապես այս ոլորտներում պատմական կապերի և մեծն բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի դերակատարությանը։
Նախագահի հետ ընդունելությանը մասնակցել են հանձնաժողովի անդամները, որոնց կազմում են եղել պրոֆեսոր Ջուլիանո Ամատոն, Իտալիայի նախկին վարչապետ և հանձնաժողովի նախագահը, պարոն Միգել դե Սերպա Սոարես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալը, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: