Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Իրանի` իր տարածքին ուղղված հրթիռային հարվածը: Գերատեսչությունը նշել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Նախօրեին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ էր հասցրել Իրաքի քրդաբնակ շրջաններում գտնվող օբյեկտներին և Սիրիայում գտնվող որոշ թիրախների: Կորպուսի տվյալով՝ ոչնչացվել են ահաբեկչական խմբավորումների բազաներ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: